Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ ունեցած հանդիպումից։
Նախարարի խոսքով՝ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ռեֆորմը. «Օրենսդրական փաթեթն այս պահին գտնվում է կառավարությունում քննարկման փուլում, առաջիկայում կդրվի կառավարության նիստի հաստատմանը, հետո կուղարրկվի ԱԺ։ Բայց քանի որ ռեֆորմը կարևոր է, փաթեթը՝ մեծ, կար նաև աշխատանքային քննարկումների կարիք»։
Նախարարը տեղեկացրել է, որ այս թեմայով կանցկացվեն նաև լսումներ։
Ավանեսյանը հայտնել է նաև, որ առողջության ապահովագրության տարեկան վճարը լինելու է մոտ 200 հազար դրամ։ Կենսաթոշակառուների առողջության ապահովագրությունը պետությունն ամբողջովին կվերցնի իր վրա և 2025-ին այն 100–%–ով կսուբսիդավորի։