«2023թ. հոկտեմբերի տվյալներով Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք․ այն գերազանցել է 730 հազարը». հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով. «2018թ. մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ, և մեր տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ դրանք կշարունակեն ստեղծվել»։