ՀՀ արտգործնախարարությունից, Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, թե անկախությունից ի վեր Բաքվից որ պաշտոնյաներն են ժամանել Երևան և ինչ միջոցառման շրջանակներում։ ԱԳՆ-ից հայտնել են, որ տրամադրել են միայն գերատեսչության տնօրինության ներքո գտնվող այցերի վերաբերյալ տեղեկատվություն։ Եվ այսպես՝
- 2003թ. հոկտեմբերին Երևանում կայացած Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նստաշրջանին Ադրբեջանից մասնակցել է Ակիֆ Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը:
- 2008թ. ապրիլին Երևանում կայացած ՍԾՏՀ ԽՎ իրավական և քաղաքական հարցերով հանձնաժողովի 31-րդ նստաշրջանին Ադրբեջանը ներկայացրել է Ասաֆ Հաջիևը:
- 2012թ. մայիսին Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 39-րդ նստաշրջանին Ադրբեջանից մասնակցել են Ասաֆ Գաջիևը, Մուսա Գուլիևը և Ժալյա Ալիևան:
- Ասաֆ Հաջիևը, որը ներկայումս զբաղեցնում է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնը, այդ պաշտոնում Երևան է այցելել նաև 2016թ. մարտին՝ մասնակցելու վեհաժողովի տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստին
- 2018թ. մարտին Երևանում կայացած Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նստաշրջանին Ադրբեջանից մասնակցել է Ակիֆ Մուստաֆաևի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը (ԱԳՆ և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչներ):
- 2018թ. հունիսին Երևանում կայացած ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 38-րդ հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Մահմուդ Մամմադ-Գուլիևը:
Հայկ Մագոյան