«ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնակատար Մարեկ Կոտերսկին Ջերմուկի պարեկության ժամանակ ընդունել է Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուլմանին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամերին: Անկախ եղանակային պայմաններից ՝ առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության թվիթերի էջից։