ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով ՀԱՊԿ նիստերին և հանդիպումներին Հայաստանի իշխանությունների չմասնակցելուն, հայտարարել է.
«ՀԱՊԿ-ից դուրս չեն գալիս, բայց ոչ մի նիստի չեն մասնակցում։ Ասեցինք՝ դեմարշ է, ասեցին՝ ոչ, դեմարշ չէ, բայց ակնհայտ դեմարշ է կատարվում։ Կա թե՛ վեկտորի փոփոխություն, թե՛, ընդհանրապես, անվտանգային համակարգի փոփոխություն, որը մեզ համար խիստ վտանգավոր է այս պայմաններում»,- ասել է նա։
Ռուստամյանը կարծիք է հայտնել, որ այս որոշումը լուրջ խնդիր է առաջացնում, որովհետև որոշումը հակամարտող կողմերի միջև է, որոնք Ուկրաինայում պատերազմական վիճակում են. «Ճամբարափոխություն իրականացնել այս պահին՝ տեղին չէ»։
Ռուստամյանը նաև ասել է, որ իշխանությունները հասկանում են, որ շատ վատ կլինի, եթե Ռուսաստանին թշնամացնեն։