«Պարտադիր չէ՝ պրոբլեմը վերահսկողական գործիքակազմի ճնշման տակ լուծել». Արսենյանը քննադատեց նախագիծը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքական
21 Նոյեմբերի, 14:35
«Երբ փորձում ենք առկա պրոբլեմ լուծել, այն պարտադիր չէ վերահսկողական գործիքակազմի ճնշման տակ լուծել». ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Նա նշել է, որ անշարժ գույքի նվիրատվության գործարքների 90-99%–ն իրականացվում է նոտարական գրանցմամբ. «Սակայն օրենսդրական այս փոփոխությոամբ նվիրատվության գործարքների հետ կապված ստեղծում եք մի իրավիճակ, երբ նոտարները, «շառից, փորձանքից» հեռու մնալու համար, նվիրատվության բոլոր գործարքների հետ կապված տեղեկատվություն են ուղարկելու, թե իրենք հիմնավոր կասկածներ ունեն, որ դրանք նվիրատվություն չեն, այլ առք ու վաճառքից խուսափելու գործիքակազմ։ Նոտարը մտածելու է՝ ավելի լավ է ուղարկեմ, քան չուղարկեմ, որ եթե հանկարծ գան, ստուգեն, մի հատը գտնեն, խնդիր եմ ունենալու»։
Ըստ Արսենյանի՝ այսպես մեծացվելու է բյուրոկրատական քաշքշուկը, նաև ավելանալու է ստուգողների աշխատանքի ծավալը. «Բողոք կբարձրանա, դրա հիման վրա մի փոփոխություն էլ կբերեն ԱԺ, ու կհիշենք»։