Radar Armenia-ն Հայաստանի արտգործնախարարություն հարցում էր՝ ուղարկել տեղեկանալու, թե անկախությունից հետո հայ բարձրաստիճան պաշտոնյաներից և պատգամավորներից ովքեր են այցել Բաքու և ինչ միջոցառման շրջանակներում։
Արտաքին գերատեսչության տնօրինության տակ գտնվող տվյալների համաձայն՝
- 2003թ. հոկտեմբերին Բաքվում կայացած ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 9-րդ հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը:

- 2007թ. հոկտեմբերին Բաքվում կայացած ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի մշակութային և սոցիալական հարցերի խորհրդի հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

- 2008թ. դեկտեմբերին Բաքվում կայացած ՏՐԱՍԵԿԱ-ի (Եվրոպա-Կովկաս-Ասիա փոխադրամիջանցքի) 10-րդ հոբելյանական խորհրդաժողովին մասնակցել են Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՏՐԱՍԵԿԱ-ի մշտական միջկառավարական հանձնաժողովում Հայաստանից ազգային քարտուղար Գագիկ Գրիգորյանը և ԱԳՆ բազմակողմ տնտեսական հարաբերությունների բաժնի վարիչ Միքայել Վարդանյանը:


- 2018թ. հոկտեմբերին Բաքվում կայացած ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:

- 2018թ. դեկտեմբերին Բաքվում կայացած ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 39-րդ հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԳՆ Երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը:

- 2019թ. դեկտեմբերին Բաքվում կայացած Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին մասնակցել են ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը և ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը:


Հայկ Մագոյան