«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ակտիվացման մասին հրապարակային հայտարարությունից հետո հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը:
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթղթի կնքմանը»,- այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ի «X»-ի պաշտոնական էջը։