Քաղաքական

Իրականացնում ենք ընդդիմության գործառույթը, որ պետք է սուր ու կտրուկ հարցեր տային. Գուրգեն Արսենյանը՝ փոխնախարարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին հարց տալուց ասել է․

«Դուք մեր կառավարությունն եք, մենք ձեր խորհրդարանական մեծամասնությունը, և երբ որպես խորհրդարանական մեծամասնություն մեր կառավարությանն այս հարցերն ենք տալիս՝ նուրբ և զուսպ, իրականացնում ենք այն մարդկանց գործառույթը, որ պետք է սուր և կտրուկ հարցեր տային։ Փառք Աստծո, շնորհակալություն հայտնեք մեր ընդդիմությանը, որ այս վարքագիծն է որդեգրել, և կառավարության առօրյան անցնում է հանգիստ, որովհետև մի քիչ այլ ակտիվության դեպքում դուք մինչև հիմա ընդդիմության հարցերին էիք պատասխանելու»,- ասել է նա։