Անտեղի և անընդունելի հայտարարություն է. Ադրբեջանը կրկին քննադատել է Ֆրանսիային
Քաղաքական
19 Նոյեմբերի, 13:34
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով դժգոհություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ՝ այն համարելով անտեղի և անընդունելի։
«Ցավոք, մի երկիր, որն իրեն ներկայացնում էր որպես արդարության և կարգուկանոնի ամենամեծ պաշտպանը, սխալ է մեկնաբանել Ֆրանսիայի հետ կապ չունեցող հարցը և միջամտել է դատարանի գործերին։ Ֆրանսիան պետք է ուշադրություն դարձնի դատարանի որոշումների կատարմանը՝ կապված իր խայտառակ գաղութային քաղաքականության և անօրինական գործողությունների հետ, ներառյալ միջուկային փորձարկումները: Ի տարբերություն Ֆրանսիայի՝ Ադրբեջանը լուրջ է վերաբերվում իր միջազգային պարտավորություններին», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հետևեք մեզ Telegram-ում