Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023

USD399.94

EUR434.75

RUB4.46

Երևան 7 ℃

Рус Eng

Ադրբեջանի հետ խոսում ենք տարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

18 Նոյեմբերի, 16:38

Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցում լավ ու վատ լուրեր կան: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինիս խոսքով, Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են:

«Դրանք ձեռք են բերվել ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների արդյունքում: Համաձայնություններն արձանագրվել են Շառլ Միշելի հայտարարությունների մեջ:  Հայաստանի և Ադրբեջանի միջև կա որոշակի ըմբռնում, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1974 - 1990թթ. քարտեզները, կա նաև ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, Հայաստանը Ադրբեջանին առաջարկում է փոխադարձաբար զորքեր չունենա ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կողմ, ինչպես նաև հասցեագրել էքսկլավ անկլավների հարցերը: 

«Օրինակ, Արծվաշենը ավելի քան 30 տարի գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով վատ լուրերից Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չեն հասկանում իրար:

«Ադրբեջանում պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան», և այս հայեցակարգը ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը