Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռևս հաջողություններ չենք ունեցել. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
18 Նոյեմբերի, 16:54
Մենք երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախկինում նման ակտիվ երկխոսություն չենք ունեցել, չնայած, դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռևս հաջողություններ չենք ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ առաջիկայում երրորդ երկրների համար սահմանի բացման լուրը կհայտնեն:
«Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարևորագույն գործոն է Հարավային Կովկասի խաղաղ, զարգացող միջավայրի ռազմավարական տեսլականի համար»,- ասաց նա:
Հետևեք մեզ Telegram-ում