Քաղաքական

Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռևս հաջողություններ չենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռևս հաջողություններ չենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

Մենք երկխոսության մեջ ենք  Թուրքիայի հետ: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախկինում նման ակտիվ երկխոսություն չենք ունեցել, չնայած, դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռևս հաջողություններ չենք ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ առաջիկայում երրորդ երկրների համար սահմանի բացման լուրը կհայտնեն:

«Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարևորագույն գործոն է Հարավային Կովկասի խաղաղ, զարգացող միջավայրի ռազմավարական տեսլականի համար»,- ասաց նա:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական