Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR433.28

RUB4.42

Երևան 9 ℃

Рус Eng

Հաջիևը դժգոհել է. Հայաստանը չի արձագանքել խաղաղության համաձայնագրի նոր տարբերակին

Քաղաքական

18 Նոյեմբերի, 13:16

Մենք Հայաստանին ներկայացրել ենք խաղաղության համաձայնագրի նորացված՝ 5-րդ տարբերակը, բայց արդեն երկու ամիս է՝ չեն արձագանքում: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Մեր տարածաշրջանում նոր իրողություններ են ստեղծվել։  Օրինականությունն ու լեգիտիմությունն ընկած են այս նոր իրողությունների հիմքում», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը:

Հիքմեթ Հաջիևը նաև դժգոհել է, որ Եվրամիության որոշ երկրներ, մասնավորապես Ֆրանսիան, սկսել են Հայաստանի ռազմականացման ծրագիրը:

«Հայաստանը Ֆրանսիայից գնում է «Միստրալ» փոքր հեռահարության  ռադիոտեղորոշիչ համակարգեր և հրթիռներ: Մենք հետևողականորեն զգուշացրել ենք անդամ երկրներին, այդ թվում Ֆրանսիային, չաջակցել անջատողականությանը Ադրբեջանի տարածքում, չխրախուսել հայկական ռևանշիզմը կամ աշխարհաքաղաքական խաղերը մեր տարածաշրջանում»,- ասել է Հաջիևը: 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը