Քաղաքական

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը պատիվ ունի հյուրընկալել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը. Վահե Գևորգյանը՝ Պիա Կաումային

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը պատիվ ունի հյուրընկալել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը. Վահե Գևորգյանը՝ Պիա Կաումային

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային: Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ Վահե Գևորգյանը գոհունակությամբ արձանագրել է, որ պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայաստանը պատիվ ունի հյուրընկալելու ԵԱՀԿ ԽՎ նստաշրջաններից մեկը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների և դրանցից բխող մարտահրավերների վերաբերյալ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը, խաղաղության և տարածաշրջանային փոխկապակցվածության առնչությամբ, հայկական կողմի մոտեցումները:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և այն ներդրումը, որը վերջինս կարող է ունենալ անվտանգային տարածաշրջանային մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական