«Ադրբեջանը խուսափում է բանակցային գործընթացում առարկայական քայլերի գնալուց». Աբրահամյան
Քաղաքական
17 Նոյեմբերի, 12:58
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, թե վերջին շրջանում Ադրբեջանը խուսափում է բանակցային գործընթացում առարկայական քայլերի գնալուց։
Նա պնդել է, որ Ադրբեջանն այսօր տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ։ Նա հիշեցրել է 8 գյուղերի վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները. «Միգուցե, Ադրբեջանն այս փուլում փորձում է ժամանակ շահել, գնահատել իրավիճակը՝ իր նպատակներին հասնելու համար կոնկրետ ուղղություններով դիմի՞ ռազմական գործողությունների, թե՞ չէ»,- ասել է նա։
Հետևեք մեզ Telegram-ում