ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, թե Ադրբեջանն արևմտյան հարթակներում Հայաստանից պոկեց այն, ինչ պետք էր։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ նա ասել է, թե Ադրբեջանի հրաժարումը վաշինգտոնյան հանդիպումից հղի է պատերազմով։ Նա նաև կարծիք է հայտնել, որ երբեք որևէ թուղթ երկրի անվտանգություն չի երաշխավորել, այլ անվտանգությունն ապահովում է պաշտպանունակ բանակն ու ճկուն դիվանագիտությունը։