Քաղաքական

Դեսպանն ու նախարարը քննարկել են երկու երկրների արդարադատության ոլորտի համագործակցության մի շարք հարցեր

Դեսպանն ու նախարարը քննարկել են երկու երկրների արդարադատության ոլորտի համագործակցության մի շարք հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան պարոն Ֆան Յոնի հետ։ Պաշտոնական ընթրիքի ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա ընդլայնումը, արդարադատության ոլորտում երկու երկրների միջև առկա և հնարավոր համագործակցության ուղղությունները։

Նախարարը խոսել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ թվում` հակակոռուպցիոն քաղաքականության, նվերների ինստիտուտի, Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ստեղծման մասին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել և ընդլայնել արդարադատության ոլորտում երկու երկրների համագործակցությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական