«Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ». Արթուր Հովհաննիսյան
Քաղաքական
17 Նոյեմբերի, 13:10
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելու որոշմանը։ Պատգամավորը բացասական է գնահատել Ադրբեջանի պահվածքը. «Կոչ ենք անում ավելի արդյունավետ, կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ»,- ասել է նա։
Ըստ Հովհաննիսյանի՝ ԱՄՆ, ԵՄ գործընկերները հաստատապես կանգնած են խաղաղության օրակարգի կողքին, որին իրենց աջակցությունն են հայտնել. «Մենք հույս ունենք, որ միջազգային մեր գործընկերների միջնորդությամբ հնարավորություն կստեղծվի առաջիկայում ստեղծել այն հարթակը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան նստել ու կառուցողական կերպով քննարկել խաղաղության օրակարգը»։
Նա չի բացառել, որ մինչև տարեվերջ հնարավոր է ստորագրել խաղաղության պայմանագիր. «Մենք կառուցողական կեպով առաջ ենք շարժվում խաղաղության օրակարգով»։
Հետևեք մեզ Telegram-ում