Քաղաքական

«Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ». ՊԵԿ նախագահ

Հայաստանի ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ․

«Անցակետը, միգուցե, մյուս շաբաթվա ընթացքում արդեն պարտաստ լինի, գրեթե աշխատանք չի մնացել»,- ասել է նա։

Բադասյանի խոսքով՝ դեռ չի հաշվարկվել պետբյուջե որքան եկամուտ կստացվի հայ-թուրքական սահմանի, մասնավորապես, Մարգարայի անցակետի բացման ու այնտեղով բեռնափոխադրումների իրականացման դեպքում․ «Գնահատման աշխատանքներ տարվում են, բայց կոնկրետ գումար հնարավոր չէ նշել»,- ասել է Բադասյանը՝ հավելելով․ «Աքսիոմ է, որ բաց սահմանն ավելի լավ է, քան փակը։ Իհարկե, այդտեղ կան դրական կողմեր, կարող են լինել նաև բացասական կողմեր, բայց բաց սահման ունենալն ավելի լավ է»։