Քաղաքական

«Հայաստանը պլացդարմ կամ ֆորպոստ չէ՝ իր սահմաններից դուրս պլաններ իրագործելու համար». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայաստանը պլացդարմ կամ ֆորպոստ չէ՝ իր սահմաններից դուրս պլաններ իրագործելու համար». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ինչո՞ւ են ժամանակները պատմական». հարց է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Մենք կանգնած ենք պետության և պետականության ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման անհրաժեշտության առջև, և այդ գնահատման արդյունքը, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալը․ Հայաստանը ոչ թե պլացդարմ կամ ֆորպոստ է՝ իր սահմաններից դուրս մշակված պլաններ իրագործելու համար, այլ սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու երջանկությունը ապահովելու միջոց»։

Ըստ նրա՝ պետությունը պետք է սպասարկի բացառապես այս պլանները. «Տնտեսական զարգացումն է Հայաստանի պետական շահը, և բոլոր քաղաքականություններն ու հայեցակարգերը պետք է գնահատվեն ըստ այդմ՝ ինչքանով են համապատասխանում զարգացման շահերին»։

Վարչապետի խոսքով՝ արժեքային համակարգի գագաթնակետը Հայաստանն է, երկրի շահերի համակարգի գագաթնակետը՝ Հայաստանի տնտեսական զարգացումը․ «Այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական