Քաղաքական

«Թալանված միջոցները չեն տարել «կուշետկի» մեջ դրել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետն անդրադարձել է ապօրինի գույքի բռնագանձման վարույթներին։

«Այս պահին ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով անցնում է շուրջ 1000 անշարժ, 200 շարժական գույք, բաժնետոմսեր՝ 270 կազմակերպություններում, որոնք արգելանքի տակ են և չեն կարող օտարվել: Այս շարքը դեռ կշարունակվի և մեր քաղաքական կամքը երբեք և ոչ մի վայրկյան չի սասանվել»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի՝ «Թալանված միջոցները հայտնի թալանչիների դարակներում, բարեբախտաբար, թե դժբախտաբար դասավորած չեն, այսինքն՝ չեն տարել «կուշետկի» մեջ դրել, որ մտնենք, վերցնենք, դուրս գանք։ Այդ գումարները խնամքով քողարկված են, թաքնված են տարբեր տեղերում, շատ հաճախ՝ Հայաստանից դուրս»։