Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR433.28

RUB4.42

Երևան 10 ℃

Рус Eng

«Մոլորակի վրա դեռևս միայն ընդդիմությունն է քննադատում խաղաղության խաչմերուկը». Հովհաննիսյան

Քաղաքական

16 Նոյեմբերի, 11:02

«Պաշտպանական բյուջեն կավելանա 125%–ով, և որքան էլ ընդդիմությունը փորձի ստվերել պաշտպանական ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, մեր քաղաքացիները տեսնում են, որ աննախադեպ փոփոխություններ են տեղի ունենում ոլորտում, և դրանք անկասելի են». 2024թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով՝ բարեփոխումները հնարավոր է իրականացնել ժողովրդավարության շնորհիվ ու խաղաղության պայմաններում. «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ կարևորել «խաղաղության խաչմերուկը», որի իրագործմանը պետք է լծվենք բոլորս՝ թե կառավարության, թե ընդդիմության ներկայացուցիչները։ Թեպետ դեռևս էս մոլորակի վրա միայն ընդդիմությունն է քննադատում «խաղաղության խաչմերուկը», բայց ես կոչ եմ անում լծվել Հայաստանի շուրջ, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու՝ մեր օրակարգի իրականացմանը»։

Ըստ նրա՝ 2024թ․ բյուջեն խաղաղության օրակարգը սպասարկող բյուջե է։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը