«ՀՀ-ն այս պահին որևիցե տեղ գնալ չի պատրաստվում». Ալեն Սիմոնյան
Քաղաքական
16 Նոյեմբերի, 12:16
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ չմասնակցելուն ու դրա շուրջ հնչած քննադատություններին։
«Երբ ՀԱՊԿ-ը կամ այլ գործընկերներ ասում են՝ մենք պատրաստ էինք, դուք չուզեցիք, իսկ որտեղ էին իրենք պատրաստ, որտեղ էին գալու կանգնեին, որտեղ էին այդ գործողությունները անելու, եթե միևնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը չի խախտվել»,- ասել է նա:
Ալեն Սիմոնյանը նաև նշել է. «ՀՀ-ն այս պահին որևիցե տեղ գնալ չի պատրաստվում, մենք պատրաստվում ենք տարածարջանում մեր անվտանգությունը ապահովել, դա է մեր ամենամեծ խնդիրը»:
Հետևեք մեզ Telegram-ում