«Բյուջեն հավաքագրվում է մի պայմաններում, երբ չկան մենաշնորհներ». Սուքիասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքական
16 Նոյեմբերի, 10:48
«Հայաստանում բյուջեն հավաքագրվում է այն պայմաններում, երբ չկան մենաշնորհներ, ազատ է տնտեսական գործունեությունը, ցանկացած երկրի քաղաքացի կարող է գործունեություն ծավալել ու հարկեր վճարել». 2024թ․ պետբյուջեի նախագծի վերաբերյալ ելույթում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Սուքիասյանի խոսքով՝ բյուջեի հավաքագրումների աճը հենց այս ամենի արդյունքում է. «Եթե մեր նախկին իշխանությունները կոռուպցիոն համակարգը վերացնեին այնպես, ինչպես այսօր է արմատախիլ արված, կունենայինք ասֆալտապատ փողոցներ, ճանապարհներ, դպրոցներ կառուցված կլինեին»։