Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023

USD399.92

EUR433.11

RUB4.43

Երևան 4 ℃

Рус Eng

ՆԳ նախարարը պատասխանել է Լևոն Քոչարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքական

15 Նոյեմբերի, 17:13

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․

«Ոստիկանության վայրագությունների հետ կապված․ երբ մարդկանց ուղղակի ծեծում են տեսախցիկների առջև։ Խոսքը միայն իմ վերջին դեպքի մասին չէ»,- ասել է Քոչարյանը։ 

Նա նաև պնդել է, թե այդքանից հետո ոստիկանները սուտ ցուցմունքներ են տալիս, և այդ ամենը հետևանք չի ունենում։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդգծել է, որ ոստիկանները վայրագություններով չեն զբաղվում. «Երկար տարիներ աշխատելով ոստիկանությունում՝ կարող եմ ասել, որ երբևէ նման գրագետ, համբերատար ձևով չի աշխատել ոստիկանությունը, ինչպես հիմա է»։

Նախարարը Քոչարյանին հիշեցրել է, որ նրա դեպքի հետ կապված կա քրեական վարույթ, իսկ ծառայողական քննությունը մինչև քրեական վարույթի ավարտը կասեցվել է. «Թույլ չենք տա՝ որևէ մեկը փորձի այս երկրում այն արարքները կատարել, որոնք եղել են նախկինում»։

Լևոն Քոչարյանն էլ արձագանքել է․ «Խնդրում եմ՝ փորձեք մի քիչ ավելի օրիգինալ լինել, էդ նախկին-ներկա ամեն ինչից մարդիկ հոգնել են»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը