Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -3 ℃

Рус Eng

ԱՄՆ-ն հետևում է ՀՀ սահմանին Ադրբեջանի զինված ուժերի և զինամթերքի տեղաշարժերին

Քաղաքական

15 Նոյեմբերի, 21:42

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկմանն ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ կկենտրոնանան 3 ուղղությունների վրա՝  ինչպես են հոգ տանելու սեպտեմբերին իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց նկատմամբ, ինչպես են աջակցելու Հայաստանին և ինչպես են հասնելու խաղաղության։ 

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում այս հակամարտությունը ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի ներգրավվածության ժառանգությունն է:

«Մենք գործ ունենք դարեր ի վեր այդ դերակատարության հետ, խոսքը հատկապես վերջին երեք տասնամյակի մասին է: ԼՂ-ից հեռացել է ավելի քան 100 հազար մարդ, ուստի պնդում ենք, որ նրանք պետք է հասանելիություն ունենան այդ տարածաշրջանին, եթե ցանկանան»,- նշել է նա։ 

Օ՛Բրայենի խոսքով՝ իրենք աշխատում են այդ ուղղությամբ և ուզում են, որ ԼՂ հայերն ընտրության իրավունք ունենան։ 

«Բացի այդ, Միացյալ Նահանգները՝ պետքարտուղարի հանձնարարությամբ, համապարփակ և թափանցիկ զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ։ Մենք անկախ հետաքննողներ ենք վարձել, նաև մեր հետաքննողներն ունենք, որոնք տեղում աշխատում են, կան տեղեկություններ հասարակական կազմակերպություններից, և երբ զեկույցը պատրաստ լինի, արդյունքները բաց կներկայացնենք։ Ժամկետներ չեմ կարող ասել»,- նշել է նա։ 

Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է նաև, որ աշխատում են Հայաստանին աջակցելու հարցում։ «Կարծում եմ՝ մենք կօգնենք Հայաստանին հաղթահարել այս դժվարին իրավիճակը։ ԵՄ-ի հետ աշխատում ենք՝ Հայաստանին առաջիկա ամիսների ընթացքում աջակցություն առաջարկելու ուղղությամբ»։ 

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը տեղեկացրել է, որ աշխատում են նաև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ:

«Առաջիկա երկու շաբաթը հույժ կարևոր է լինելու այս առումով կողմերի պատրաստակամությունն ստուգելու համար: Բանակցություններում ամենադժվարն «այո» ասելն է: Մենք հստակ հասկացրել ենք, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո Ադրբեջանի հետ հարաբերությունները բնականոն հունով չեն կարող շարունակվել, եթե խաղաղության ուղիով առաջընթաց չլինի, ուստի չեղարկել ենք մի քանի բարձր մակարդակի այց, դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները»,- նշել է նա: 

Օ՛Բրայենը հավելել է, որ ուժի կիրառումն անընդունելի է։ «Ցանկացած միջանցք պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ։ Այլ ճանապարհներով ստեղծված միջանցքներն արագ արձագանք կստանան և հաջողությամբ չեն պսակվի։ Բաքվի իշխանությունները մեզ հավաստիացրել են, որ նման մտադրություններ չունեն։ Մենք հետևում ենք զինված ուժերի և զինամթերքի տեղաշարժերին։ Ոչ մի արտառոց բան չենք նկատել»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը