«2024թ. կսկսվի կառուցվել 3 ջրամբար, Գյումրիի շրջանցիկ և Քաջարան-Ագարակ ճանապարհը». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքական
15 Նոյեմբերի, 10:48
«ՏԿԵՆ-ի 2024 թվականի բյուջեն կկազմի 296,6 միլիարդ դրամ»․ այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ ճանապարհային ոլորտում ներքին միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել շուրջ 100 կմ երկարությամբ միջպետական, 110 կմ հանրապետական, 130 կմ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների 8 տրանսպորտային օբեկտների հիմնանորոգման, 107,7 կմ միջին նորոգման, 4077 կմ ամառային և 4841 կմ ձմեռային պահպանման, ինչպես նաև 3 թունելների ու 5 կամուրջների պահպանման ու շահագործման աշխատանքներ՝ շուրջ 75,6 միլիարդ դրամով։
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրի կիրառման գծով կիրականացվեն Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի, Աշտարակ-Թալին 8 կմ և 34 կմ հատվածների կառուցման աշխատանքներ։ Նախատեսվում է մեկնարկել Սիսիան-Քաջարան 60 կմ ճանապարհահատվածի և Քաջարանի թունելի ու մոտեցումների, Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման և հիմնանորոգման աշխատանքները՝ շուրջ 39 միլիարդ դրամով»,- ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում