Սեյրան Օհանյանն անհրաժեշտ է համարում ՀԱՊԿ-ի միջոցառումներին գնալը
Քաղաքական
15 Նոյեմբերի, 12:58
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով, ՀԱՊԿ միջոցառումներին ՀՀ իշխանությունների չմասնակցելը սխալ է։
Նրա խոսքով, երբ ՀՀ-ն ու Արցախը գտնվում են բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, և սպառնալիքները խորանում են, չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և ՀՀ-ի անվտանգությունը. «Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր այն կառույցներում, որտեղ մասնակցություն ունի, հատկապես այդ ռազմաքաղաքական դաշինքում՝ ՀԱՊԿ-ում, բոլոր միջոցառումներին պետք է գնա, մասնակցի և եթե ունի խնդիրներ իր հարևանների, դաշինքի անդամ երկրների հետ, ապա այդ հարցերը պետք է բարձրաձայնել այն հարթակներում, որտեղ ինչ-որ միջոցառումներ են»,- ասել է նա՝ հավելելով,- «Մենք այդ դաշինքի անդամ ենք և այդ դաշինքի շրջանակներում պետք է ձևավորենք մեր հարաբերությունները»։
Հետևեք մեզ Telegram-ում