Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -4 ℃

Рус Eng

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Քաղաքական

15 Նոյեմբերի, 12:45

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ջոն Բյուի և ազգային անվտանգության խորհրդական Սառա Մաքինտոշի հետ։

Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է, որ այս այցն արտացոլում է վերջին շրջանում հայ-բրիտանական քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Ընդգծվել է, որ այցի շրջանակներում ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը, ինչպես նաև Լոնդոնի սրտում նոր և առավել ներկայանալի ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը վկայում են երկկողմ հավակնոտ օրակարգն ընդլայնելու և առկա ներուժն առավելագույնս իրացնելու երկկողմ պատրաստակամության մասին:

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության հիմնական ուղղություններով և ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հեռանկարների շուրջ՝ ի շահ թե՛ երկկողմ օրակարգի հարստացման, թե՛ տարածաշրջանում տևական կայունության հաստատման։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությունը՝ որպես խաղաղության հաստատման և կայուն տնտեսական զարգացման երաշխիք։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ բնակչության խնդիրներին՝ կարևորվել է վերջիններիս կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ քայլերի իրականացումը, այդ թվում նաև՝ միջազգային գործընկերների ներգրավվածությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը