Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR433.28

RUB4.42

Երևան 10 ℃

Рус Eng

«ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ արտահայտել ենք մեր դիրքորոշումը». Արման Եղոյան

Քաղաքական

14 Նոյեմբերի, 13:48

ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն անդրադարձել է ՀԱՊԿ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելուն:

«Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ, և այդ դիրքորոշումից հետո պատշաճում է այս քաղաքականությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ, սկսած 2021թ. Հայաստանի տարածքի դեմ հարձակումից, ՀԱՊԿ ուղղված դիմումից ու դրան ոչ պատշաճ արձագանքելուց, Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն այդ կառույցի գործունեության վերաբերյալ։ 

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, Եղոյանն ասել է. «Իսկ ո՞վ է ասում, որ մեկին պետք է հետևի մյուսը։ Այս փուլին սա է պատշաճում։ Ձեր ասածն այն է, որ եթե մեկ-երկու, հինգ նիստին չմասնակցեցիր, վեցերորդ քայլով պետք է դո՞ւրս գաս կառույցից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը