ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն Է հանձնել Էմանուել Մակրոնին
Քաղաքական
14 Նոյեմբերի, 19:00
Նոյեմբերի 13-ին համատեղության կարգով Անդորրայի Իշխանապետությունում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը (նստավայրը՝ Մադրիդ) Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ իր հավատարմագրերն Է հանձնել Անդորրայի համիշխան, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։
Հետևեք մեզ Telegram-ում