Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Լեհաստանի Հանրապետության անկախության 105-ամյակին նվիրված ընդունելությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ մաղթելով բարեկամ Լեհաստանին և լեհ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում: