Քաղաքական

ՌԴ–ի, Ադրբեջանի և Թուրքիայի՝ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունները չեն գա Հայաստան

ՌԴ, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները չեն գրանցվել նոյեմբերի 18-20-ը Երևանում նախատեսված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին մասնակցելու համար։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Ազգային ժողովից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-20-ը ՀՀ ԱԺ–ն կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. Խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո: