Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Երևան 3 ℃

Рус Eng

«Կա որոշում ընդլայնել դիտորդների թվաքանակը, ուժեղացնել նրանց կարողությունները». ԱԳ փոխնախարար

Քաղաքական

14 Նոյեմբերի, 11:35

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդլայնելու՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու հարցը տևական ժամանակ է, ինչ քննարկվում էր։ «Կա որոշում ընդլայնել դիտորդների թվաքանակը, ուժեղացնել նրանց կարողությունները, ինչը թույլ կտա ավելի ակտիվ աշխատանքներ տանել դիտարկման հետ կապված, համապատասխան զեկույցներ ներկայացնել Բրյուսել և անդամ երկրներին․ մի բան, որը միանշանակ էլ ավելի կամրապնդի կայունությունը մեր սահմաններին»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ դեռևս պարզ չէ, թե որքանով կավելանա ԵՄ դիտորդների թիվը, սակայն կարծիք հայտնեց, որ պետք է համապատասխան քանակ ապահովվի, որպեսի առավել արդյունավետ կատարվեն աշխատանքները։

Հովհաննիսյանը հստակեցրեց, որ խոսքը դիտորդների քանակն ավելացնելու և նրանց կարողություններն ուժեղացնելու մասին։

Նա նաև կարծիք հայտնեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արագ կմեկնարկեն և հապաղում չի լինի։

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել է, որ հաշվի առնելով երկրում բարեփոխումների շարունակականությունը, ԵՄ-ն որոշել է ուժեղացնել իր առաքելությունը Հայաստանում եւ ավելի շատ պարեկություն անցկացնել սահմանի զգայուն հատվածներում։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը