Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են կուսակցության Վայոց ձորի տարածքային կազմակերպությունների աշխատանքի, ինչպես նաև հաջորդ քաղաքական ժողովի անցկացման հետ կապված հարցեր։
Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։