Քաղաքական

ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդն այսօր քննարկել է իրավիճակը Ադրբեջանում և Հայաստանում: 

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում և վիզաների ազատականացումն այդ երկրի քաղաքացիների համար։ 

ԵՄ-ն նաև զգուշացրել է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի ծանր հետևանքների։