Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR433.28

RUB4.42

Երևան 10 ℃

Рус Eng

Քննարկվել են հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված հարցեր

Քաղաքական

13 Նոյեմբերի, 18:06

Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը գտնվում են Ճապոնիայում՝ «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին հայտավորված երկրների մասնակիցների հանդիպում 2023» միջոցառմանը մասնակցելու և երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ 

Այցի շրջանակում Վահան Քերոբյանը նոյեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի ընկերակցության («ROTOBO» ֊ Japan Association for Trade with Russia and NIS) գործադիր տնօրեն Կյոիչի Սուզուկիի և ասոցիացիայի անդամ Միզուկի Չումանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը։

Ռոտոբո ասոցիացիան խոշորագույն կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ճապոնական ձեռնարկությունների և Եվրասիայի նախկին սոցիալիստական պետությունների միջև գործարար համագործակցության զարգացման խթանմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սարքաշինության և մեքենաշինության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ 

Ներկայացնելով Գյումրիի «չոր նավահանգստի» նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է ճապոնական կողմին դիտարկել այդ նախագծում ճապոնական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։ 

Նախարարը ներկայացրել է նաև R&D նորարարական գրասենյակների հիմնադրման համար Հայաստանում ստեղծված բարենպաստ պայմանները։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը