Քաղաքական

Եթե Հայաստանին դուր չի գալիս «միջանցք» բառը, կարելի է օգտագործել «անցում», «ճանապարհ», «կապ» և այլ եզրույթներ. Էլչին Ամիրբեկով

«Զանգեզուրի միջանցքը ռազմավարական նախագիծ է, որը հզոր ազդակ կհաղորդի համաշխարհային առևտրին:

Դա կարող է դառնալ միջին միջանցքի այլընտրանքային երթուղի, որը կմիացնի Ասիան Եվրոպայի հետ»,- իտալական In Terris-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը:

«Եթե Հայաստանին դուր չի գալիս «միջանցք» բառը, կարելի է օգտագործել «անցում», «ճանապարհ», «կապ» և այլ եզրույթներ, իսկ եթե նա չկատարի իր պարտավորություններն այս հարցում, մենք ունենք այլընտրանքային տարբերակ»,- նշել է Էլչին Ամիրբեկովը։