Քաղաքական

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին և Փարիզի քաղաքապետին

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրել է. «Փարիզի Խաղաղության 6-րդ համաժողովի շրջանակում հնարավորություն ունեցա մտքեր փոխանակել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը մեր մշտական քաղաքական երկխոսության մաս են կազմում: