Ադրբեջանն սկսել է Հայաստանն անվանել «Արևմտյան Ադրբեջան», դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։ Այս մասին Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չնայած խաղաղության պայմանագրի ստորագրման ակնհայտ մոտիկությանը, լուրջ կասկածներ կան վերը նշված խնդիրների լուծման հարցում Ադրբեջանի գործողությունների անկեղծության վերաբերյալ»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ Հարավային Կովկասին անհրաժեշտ է խաղաղություն, որն ապահովում է բաց սահմաններ, ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր, ինչպես նաև բոլոր հարցերը դիվանագիտական մեթոդներով և երկխոսության միջոցով լուծելու փորձի կուտակում։