Քաղաքական

Ակնկալում ենք, որ Եվրոպայի հետ կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը. ԱԽ քարտուղար

Ակնկալում ենք, որ Եվրոպայի հետ կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը. ԱԽ քարտուղար

Վերջին շրջանում ինտենսիվ երկխոսությունը, որ կա ԵՄ-ի ու ԵՄ անդամ երկրների հետ, բացել է նոր հնարավորություններ. հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Բրյուսելում «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովին։

«Անվտանգության թեմայով այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ մենք նախկինում չենք ունեցել»,- ասել է նա։ Ըստ Գրիգորյանի՝ Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում առաջընթաց է գրանցվել. «Ակնկալիք ունենք, որ և հավաքական Եվրոպայի հետ, և անհատական երկրների հետ կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը։ Եւ երբ ասում եմ անվտանգային համագործակցություն, նկատի չունեմ միայն ռազմականը, այլ՝ անվտանգություն ավելի լայն կոնտեքստում։ Մեր տնտեսական համագործակցությունն իր ենթատեքստում կարող է ունենալ անվտանգային բաղադրիչ»,- ասել է նա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական