Քաղաքական

Վարչապետը մեկնել է Փարիզ. նախատեսված է հանդիպում Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին: