Քաղաքական

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն. ՄԻՊ-ը՝ Վագիֆ Խաչատրյանի դատավճռի մասին

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն. ՄԻՊ-ը՝ Վագիֆ Խաչատրյանի դատավճռի մասին

«Լաչինի միջանցքում ադրբեջանական զորքերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ առանց միջազգային իրավական չափանիշների և մարդու իրավունքների հետ կապված երաշխիքների պահպանման:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,- այս մասին իր «X»-ի միկրոբլոգում գրել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Հիշեցնենք, որ այսօր Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա բանտարկության։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական