Քաղաքական

«Համաձայն չեմ այն մեկնաբանությանը, թե Լևոն Քոչարյանի նման մարդը միայն ազատության մեջ հայտնվելու համար կարող էր վերցնել մանդատը». Նազարյան

«Համաձայն չեմ այն մեկնաբանությանը, թե Լևոն Քոչարյանի նման մարդը միայն ազատության մեջ հայտնվելու համար կարող էր վերցնել մանդատը». Նազարյան

«Չեմ կարծում՝ սա այն գործն է, որ գլխավոր դատախազը այնքան անլրջանա ու իր հեղինակության հետ խաղա, որ մտնի ԱԺ և միջնորդի, որ Լևոն Քոչարյանին ազատությունից զրկեն»․ այս մասին այսօր լրագորղների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Կարծում եմ՝ հնարավոր տարբերակ է, որ մտնեն ԱԺ և թույլտվություն խնդրեն, որ գործը շարունակվի։ Այսինքն, դրա համար ևս ԱԺ-ի համաձայնությունն է պետք։ Չեմ բացառում, որ կարող են նման քայլ անել, բայց ես էլի խորհուրդ չեմ տա. մեր երկիրը առանց այն էլ «սարքովի» գործերով թուլանում է»,- հայտարարել է Գեղամ Նազարյանը։

Ըստ Նազարյանի՝ երեկվա տեղի ունեցածը կալանքից ազատման միջոց կամ փորձ չի եղել․
«Համամիտ չեմ, թե Լևոն Քոչարյանի նման մարդը միայն ազատության մեջ հայտնվելու համար կարող է վերցնել մանդատը։ Հիմա կհարցնեք. բա ինչու՞ երեք հոգի հրաժարվեցին մանդատից։ Այո, հրաժարվեցին՝ ի աջակցություն ապօրինաբար կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջ»,- հավելել է պատգամավորը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական