Քաղաքական

Ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ

ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ:

Ընդլայնված կազմով քննարկումներին մասնակցել են Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչներ, օմբուդսմենը, փորձագետներ ԵԱՀԿ-ից ու այլ շահագրգիռ անձինք:

Ստեղծված հարթակի գործունեությունը միտված է անվտանգության ոլորտի բարեփոխումներին, ԱԺ-Կառավարություն-քաղհասարակություն փոխգործակցությանն ու  խորհրդարանական վերահսկողության  գործիքակազմերի ուժեղացմանը: Երկօրյա  նիստերի առանցքում անվտանգային կարեւոր հարցեր էին:

Մանրամասները՝ տեսանյութում: