Քաղաքական

«Համաս-Իսրայել պատերազմում առկա է Անկարայի և Բաքվի համակարգված, համաձայնեցված հակասություն». Գանտահարյան

«Համաս-Իսրայել պատերազմում առկա է Անկարայի և Բաքվի համակարգված, համաձայնեցված հակասություն». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Գերմանիայի ԱԳ նախարարի այցը տարածաշրջան՝ Երևան, այնուհետև Բաքու, ի՞նչ նշանակություն ունի հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայունության ապահովման համար։

- Այցը չպետք է դիտարկել զուտ որպես գերմանական նախաձեռնության պարունակում, այլ ԵՄ-ի գործողությունների շրջանակում՝ տարածաշրջանում խաղացողի դեր վերցնելու առումով։ Այստեղ կա նաև ներեվրորպական մրցակցություն Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Իսկ հայկական հայեցակետից հիշենք, որ Գերմանիան ամենահասցեական և մեղադրական ելույթն ունեցավ ՄԱԿ-ում Ադրբեջանի նկատմամբ։ Գերմանիան և Ֆրանսիան ներկա են քառակողմ հանդիպումներին, ինչը խոսում է Գերմանիայի ներգրավվածության աստիճանաչափի մասին։

- ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։ Ի պատասխան՝ Բաքվից արձագանքել են, թե Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողության կտրվի համարժեք պատասխան։ Ինչպե՞ եք մեկնաբանում այս հայտարարությունները։

- ԱՄՆ զգուշացումները համանման են Եվրոպայի զգուշացումներին, տեղավորվում են հավաքական Արևմուտքի դիրքորոշումներում և արած քայլերի շրջանակներում։ Միանշանակորեն՝ պարզ չէ, թե ո՞ր տարածքային ամբողջականության մասին է խոսքը։ Եթե ակնարկ չի արվում Ադրբեջանի զորքերի հետքաշմանը հայաստանյան ինքինիշխան տարածքներից, ապա դա նշանակում է՝ ադրբեջանական ներխուժման նախալեգիտիմացում։ Խոսքը, առավելաբար, գնում է «զանգեզուրյան միջանցքի» մասին, որն արդեն որոշակի վերափոխումների և մի քայլ առաջ՝ երկու քայլ հետ ընթացքով է գնում։ Իսկ Ադրբեջանի սպառնալիքն ուղերձ է բոլորին, որ իրենք նպատակ չունեն հայաստանյան տարածքներից հետ քաշվելու կամ չեն հրաժարվում Նախիջևանն Ադրբեջանին կապելու ծրագրից։

- Էրդողանն էլ կրկին խոսել է, թե Հայաստանը պետք է կատարի իր պարտավորություններն Ադրբեջանի նկատմամբ։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, ու քանի որ, հավանաբար, նկատի ունի եռակողմ հայտարարության՝ տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման հարցը, դեպի Նախիջևան ճանապարհը, ի՞նչ էր նշանակում Թուրքիայի նախագահի հիշեցումը՝ մանավանդ «3+3» ֆորմատով հանդիպումից հետո։

- Էրդողանը մեկ ասում է, որ «զանգեզուրյան միջանցքի» աշխարհագրական ուղղությունը փոխվում է, մեկ էլ ասում է, որ Հայաստանը պիտի կատարի իր պարտավորությունը։ Նոյեմբերյան եռակողմը փաստորեն չեղարկվել է և, հետևաբար, Հայաստանը որևէ պարտավորություն չունի։ Սա ճնշում է, որպեսզի Նախիջևան-Ադրբեջան ճանապարհները բացվեն։ 

- Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը գնալով թեժանում է։ Գազայի հատվածում իսրայելական կողմը շարունակում է ակտիվություն ցուցաբերել։ Ի՞նչ ընթացք կստանա պատերազմը։ Արդյոք Գազայի ողբ բնակչությունը կտարհանվի՞։

- Իսրայելի նպատակը հետզհետե բացահայտվում է՝ Գազան համասազերծել, դրա համար էլ նախ տարհանել ժողովրդին։ Թել Ավիվը քաջ գիտակցում է, որ երկու պետություն բանաձևը իբրև օրակարգ միջազգայնացվում է, որից խուսափում է։ Կան զսպիչ գործոններ, որոնք թելադրում են պատերազմը չտարածաշրջայնացնել։ Բանակցություները լինելու են կարճաժամկետ դրվածքով՝ հրադադարի և գերիների փոխանակման օրակարգերով, երկարաժամկետ դրվածքով՝ երկու պետություն բանաձևով։ Մինչ այդ Համասը բանակցությունները Թել Ավիվը փորձում է Համասը չեզոքացնել։

- Բլինքենը պատրաստվում Է Անկարա գնալ, իրական լրատվամիջոցները խոսում են նախագահի Թուրքիա նախատեսվող այցի մասին։ Ի՞նչ հարց է ուզում լուծել Թուրքիա-ԱՄՆ-Իրան եռյակը։

- ԱՄՆ-Իրան հարաբերությունների գործընթացում դեր է տրվում Անկարային։ Իրանն ապաշրջափակվում է փուլ առ փուլ։ Կարծում եմ՝ այս ապարշրջափակման գործընթացի խորացմանն առընթեր կնկատենք Մոսկվայի շրջանցումի տարբեր հանգրվաններ։ Իսկ այս առումով կա ԱՄՆ-Թուրքիա համակարգում։

- Իրանի հոգևոր առաջնորդն արաբական երրներին կոչ է արել գազ և նավթ չվաճառել Իսրայելին։ Մենք գիտենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի մեծ դերաատարումն այս հարցում։ Արդյոք արաբական երկրները ականջալուր կլինե՞ն և գործընթացն այս ճանապարհով կգնա՞։

- Չեմ կարծում, որ բոլորը, միանշանակ, երկարատև կտրվածքով կգնան այդ քայլին։ Կլինեն սառեցումներ, առկախումներ։ Հայկական ոսպնյակն անպայման պիտի նկատի, որ այս հանգույցում արտաքնապես բախվում են Անկարայի և Բաքվի մոտեցումները։ Այո՛, արտաքնապես, որովհետև նման ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրներում թուրք-ադրբեջանական տանդեմը չի կարող գործել հակասական։ Դերերի բաշխումն այս հարցում առկա է։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական