Քաղաքական

Ավետիք Իշխանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ. ՔԿ

Ավետիք Իշխանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ և բնականաբար մեղադրանք էլ ներկայացված չէ։ Այս մասին Radar Armenia-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշով իր կողմից առերևույթ բռնության հրապարակային կոչ անելու դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, սակայն քննության այս փուլում  Ավետիք Իշխանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ և բնականաբար մեղադրանք էլ ներկայացված չէ»,- ասվում է մեր հարցման պատասխանում:

Հիշեցնենք, որ  այսօր Ավետիք Իշխանյանը գրառմամբ հայտարարել էր, թե իրեն քննիչ է զանգահարել և հաղորդել, որ իրեն մեղադրանք է առաջադրվել քր․ օրենքի․ «բռնության կոչ», 330 հոդվածով։