Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել ԼՂ-ի՝ 1991 թ.-ի քարտեզներով որոշվող տարածքների մասին, հավանաբար, Արևմուտքի ազդեցության տակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«Ես կարծում եմ, որ այդ խոստովանություններն ու հայտարարությունները նա արել է Արևմուտքի ազդեցության տակ։ Նա նրանց հետ էր բանակցում»,- ասել է Պատրուշևը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Երևանը ճանաչելու է ԼՂ տարածքները 1991 թվականի քարտեզի համաձայն, որով ուղղակիորեն նշել է Հայաստանին պատկանող տարածքները և Ադրբեջանին պատկանող տարածքները։