Մոսկվան շփվում է Բաքվի և Երևանի հետ՝ նրանց միջև հարաբերությունները կարգավորելու համար: Այժմ ընթանում է խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հետևողական ջանքեր են գործադրվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում է իրականացվում», - նշել է նա։